«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի

Ջազ նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգ կներկայացնի
08.02.2021 | 11:11

Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայանա «Ռետրո ջազ» խորագրով համերգով։ Փետրվարի 19-ին և 20-ին, ժամը 19:00-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ սպասվում է երաժշտական ճանապարհորդություն դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան. Դյուկ Էլլինգտոն, Գլեն Միլլեր, Թոմի Դորսի, Քաունթ Բեյսի, Արտեմի Այվազյան ...

«Մեկ համերգի ծրագրում, իհարկե, շատ դժվար է տեղավորել ռետրո ջազի գոհարները, քանի որ դրանց ծավալը բավականին մեծ է, սակայն նվագախումբը փորձել է մեկտեղել ամենանշանավոր անունները։ Հատուկ անդրադարձ կա նաև Արտեմի Այվազյանի հիմնադրած հայաստանյան ջազ նվագախմբին, որի շարունակողն է մեր նվագախումբը։ Մշակվել է հետաքրքիր ծրագիր, որը անդրադառնում է թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան ջազ ժառանգությանը»,-նշում է Արմեն Հյուսնունցը։
Համերգների ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք կուղղվի անցյալին․ եզակի հնարավորություն է նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ:


Ի դեպ, նշենք, որ նվագախումբը համավարակային գրեթե մեկամյա դադարից հետո այս համերգներով վերսկսում է թեմատիկ համերգների շարքն իր բազային՝ Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։ Մինչ այդ նաև փորձել են հանդիսատեսի հետ կապը պահել օնլայն ելույթների միջոցով՝ հանդես գալով փոքր կազմերով և պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Այժմ ստեղծվել է մեծ կազմով հանդես գալու հնարավորություն, և քրտնաջան աշխատելով ու փորձեր իրականացնելով ստացել են այս համերգի ծրագիրը։


Հավելենք նաև, որ այս ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախումբը նաև աշնանը սկավառակ է ձայնագրել, որն առաջիկայում կներկայացվի ունկնդրի դատին։

Դիտվել է՝ 4998

Մեկնաբանություններ